38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Վրացերենին չտիրապետելը խոչընոտում է առաջընթացին»

«Վրացերենին չտիրապետելը  խոչընոտում է առաջընթացին»
17.06.2008 | 00:00

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԴԸ նշանակվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու խորհրդական։ Մեզ հետ հեռախոսազրույցում պարոն Բայբուրդը դժվարացավ ասել, թե որն է իրեն խորհրդական նշանակելու շարժառիթը։ Մեր այն հարցին՝ կարելի՞ է ասել, որ այդ նշանակումը ցույց է տալիս Միխեիլ Սաակաշվիլու հատուկ վերաբերմունքը հայերի նկատմամբ, պարոն Բայբուրդը պատասխանեց. «Վրաստանի նախագահը միշտ էլ հատուկ վերաբերմունք է ունեցել հայերի նկատմամբ։ ՈՒշադրության կենտրոնում են նաև մյուս փոքրամասնությունների հիմնախնդիրները։ Այն, որ այս օրերին նախկին խորհրդարանի անդամ Համլետ Մովսիսյանը նշանակվել է տարածաշրջանային նախարարության սոցիալական ծառայության ղեկավար, խոսում է այն մասին, որ, այո՛, հայկական շրջանների բանիմաց հայ մասնագետները գնահատվում են ըստ արժանվույն։ Նրանք կարող էին շատ ավելի ակտիվորեն ներգրավվել կենտրոնական իշխանություններում, սակայն վրացերենին չտիրապետելը խոչընդոտում է նրանց առաջընթացին։ Կարծում եմ՝ 2-3 տարի անց ախալքալաքցի երիտասարդների տեղափոխումը Թբիլիսի ոչ մի դժվարության չի հանդիպի, քանի որ վերջիններս մեծ աշխատանք են տանում վրացերեն սովորելու ուղղությամբ»։

Վան Բայբուրդը, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Վրաստանի ազգային փոքրամասնությունների հարցերով և Հարավային Կովկասի տարածաշրջանային հարաբերություններին առնչվող խնդիրներով։

Մ. Սաակաշվիլու խորհրդականի կարծիքով՝ վրացական ընդդիմության՝ խորհրդարանական մանդատներից հրաժարումն ամենամեծ հիմարությունն է։ «Վրաստանի նորընտիր խորհրդարանում, բացի Սաակաշվիլու գլխավորած քաղաքական ուժից, կան ևս 3 կուսակցությունների ներկայացուցիչներ. 6¬ը՝ քրիստոնյա¬դեմոկրատներից, 2¬ը՝ լեյբորիստներից, 2¬ը՝ հանրապետականներից։ Այնպես որ, ընդդիմության այն պնդումները, թե խորհրդարան է անցել մեկ քաղաքական ուժ, ճիշտ չեն։ Բացի այդ, խորհրդարան անցած 17 ընդդիմադիրները ներկայացնում են 12 կուսակցություններ։ Այնպես որ, ես համարում եմ, որ իշխանական կուսակցության հետ խորհրդարան են անցել ևս 15 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այն, որ նրանց մանդատների թիվը քիչ է, մեղավոր են միայն ընդդիմադիրները, որովհետև քարոզարշավին, բացի հայհոյանքից, քննադատությունից, ժողովրդին չներկայացրին երկրի զարգացման իրենց ծրագիրը։ Մինչդեռ մարդիկ իրենց մաշկի վրա զգում են, որ այս չորս տարիների ընթացքում Վրաստանը, իրոք, մեծ առաջընթաց է ապրել։ Վրաստանում այսօր, փաստորեն, չկա կոռուպցիա. ոստիկանությունում, դատախազությունում, դատարաններում այժմ անհնար է փողով հարց լուծել։ Երկրի գրեթե բոլոր ճանապարհները կարգին են, էլէներգիայի, գազի խնդիր այլևս չկա։ Թոշակները բարձրացվել են, բյուջետային հիմնարկների աշխատավարձերը կրկնապատկվել են, և այդ ամենը չնկատել հնարավոր չէ»։

Վրաստանի նոր գումարման խորհրդարան են անցել հայազգի երեք պատգամավորներ. Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով երրորդ անգամ ընտրվել է Հենզել Մկոյանը, Ախալքալաքից՝ 31¬ամյա Հարություն Հովհաննիսյանը, իսկ համամասնական ընտրակարգով իշխանական «Ազգային շարժում» կուսակցությունից պատգամավոր է ընտրվել Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։ Վան Բայբուրդի կարծիքով՝ մեկ տարի անց համամասնական ցուցակով պատգամավոր կդառնա ևս մեկ հայ։ Պարոն Բայբուրդը նաև ընդգծում է, որ պատահական չէ, որ հայաբնակ շրջաններում ընդդիմադիրները ստացան ընդամենը 4-5% ձայներ։ Ընդդիմադիր և ոչ մի կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ տեղերում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ընդգրկված չէին։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7337

Մեկնաբանություններ